Իտալական քաղաքների ավելի քան հարյուր քաղաքապետներ, այդ թվում այնպիսի խոշոր քաղաքների, ինչպիսին են Հռոմն ու Թուրինը, երեքշաբթի Հռոմի փողոցներ են դուրս եկել ի նշան բողոքի կառավարության հերթական միջոցների դեմ, որոնք նախատեսում են քաղաքների, գավառների և շրջանների ֆինանսավորման զգալի կրճատում:
Հուլիսի սկզբին նախարարների կաբինետը հավանության է արժանացրել ծախսերի վերանայման և կրճատման դեկրետը, որի համաձայն՝ առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է տնտեսել 26 միլիարդ եվրո: Մինչև ամսվա վերջ փաստաթուղթը պետք է հաստատվի ազգային խորհրդարանի կողմից:
Մեծ ու փոքր քաղաքների ղեկավարության կարծիքով՝ կառավարական դեկրետը , որի համաձայն՝ միայն 2013թ-ին 2 միլիարդ եվրոյով կկրճատվեն քաղաքային իշխանությունների ֆինանսավորումը, իր ներկայիս տեսքով անընդունելի է:
Իտալական քաղաքների քաղաքապետերի հետ քաղաքի հրապարակ են դուրս եկել նաև որոշ արհմիությունների ներկայացուցիչներ, որոնք ևս կարծում են, որ Spending Review դեկրետը պետք է արմատապես փոփոխվի:











































