Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը թույլ չի տվել ընտրական մրցաշարներին մասնակցել ամենաքիչը 107 մարզիկի: Այս մասին հաղորդում Associated Press գործակալությունը:
Դրական դոպինգ-թեստերի արդյունքների մասին հայտնել է գործակալության ղեկավար Ջոն Ֆեյհին:
Թե որ երկրների մարզիկներին թույլ չի տրվել մասնակցել Օլիմպիական խաղերին` դեռ հայտնի չէ:
Այն մարզիկները, ովքեր դոպինգ են օգտագործում, պետք է իմանան, որ վերահսկողներին խաբելու իրենց հնարավորությունները շատ փոքր են: Այս մասին հայտարարել է Ֆեյհին:
Նշենք, որ ամառային Օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 27-ին Լոնդոնում և տևելու են մինչև օգոստոսի 12-ը: