Կաթոլիկ հոգևորականը դարձել է ԱՄՆ-ում առաջին հոգևոր անձը, որը մեղավոր է ճանաչվել հավատացյալների կողմից երեխաների նկատմամբ բռնության կիրառման դեպքերը թաքցնելու համար:
Բանտում նա կանցկացնի ամենաքիչը երեք տարի:
Ուիլյամ Լինն անցած ամիս դատապարտվել էր նրանում, որ թույլ էր տվել ենթադրյալ հոգևորական-պեդոֆիլին կապեր պահպանել երեխաների հետ: Այդ հոգևորականը դատապարտվել է մի տղայի բռնաբարելու մեղադրանքով:
Մեղադրյալի փաստաբանի խոսքերով` նրա պաշտպանյալը փորձել է երեխաների նկատմամբ բռնության հարցը բարձրացնել բարձրագույն հոգևոր պաշտոնյաների շրջանում:
Որոշում կայացրած դատավորը հայտարարել է, որ Լինը «հոգևորականի հանդերձանքով հրեշներին թույլ է տվել ոչնչացնել մանկական հոգիներ»:









































