Գեղեցկության մրցույթների մասնակիցը, ով ցած էր նետվել իր նախկին սիրեկանի տանից`150 ոտնաչափ բարձրությունից և մահացել, հնարավոր է, որ ինքնասպանություն չէր գործել: Այսպես պնդում է նրա մայրը:
22-ամյա Սահար Դաֆթարին ընդամենը գնացել էր հարուստ ծրագրավորող Ռաշիդ Ջամիլի տուն` վերցնելու իր անձնագիրը և հագուստներն այն բանից հետո, երբ նրանք բաժանվել էին: Այս մասին դատարանում հայտնել է գեղեցկուհու մայրը:
Մի քանի ամիս առաջ «Ասիայի դեմքը» մրցույթի հաղթողը 37-ամյա Ջամիլին մեղադրել էր իրեն բռանաբարելու և ստրուկի նման պահելու մեջ: Աղջիկն իմանալով, որ Ջամիլը գաղտնի կին և երկու երեխա է ունի, միևնույն է, համաձայնել է մահմեդական ավանդույթներով հարսանիք անցկացնել, բայց հարաբերությունները շուտով սկսել են վատանալ, և նրանք բաժանվել են:
Այն բանից հետո, երբ աղջիկը վայր էր նետվել Ջամիլի 12-րդ հարկում գտնվող բնակարանից, տղամարդուն ձերբակալել էին աղջկան սպանելու մեղադրանքով, բայց այնուհետև ազատ էին արձակել: Այժմ աղջկա մայրը պնդում է, որ Սահարը ինքնասպանություն չի գործել, և մեղավոր է համարում Ջամիլին: Նա պահանջում է նոր հետաքննություն անցկացնել:








































