Այս հարցի պատասխանը փորձել են գտնել հարյուրավոր գիտնականներ:
Եվ տիեզերագնացների շնորհիվ մենք այժմ գիտենք, թե ինչ բույր ունի տիեզերքը, և այն ունի ավելի տարօրինակ բույր, քան շատերը կարող էին ենթադրել:
The Atlantic-ը հաղորդում է, որ տիեզերագնացները հայտնել են, որ Միջազգային տիեզերական կայանի բույրը նմանվում է մսի և մետաղի հոտերին: Այն ներկայացվել է որպես «այրված սթեյք». «տաք մետաղ» և այլն: Տիեզերագնացների մեծ մասը հիմնականում հաստատել է, որ տիեզերքի բույրը հենց այդպիսին է:
Թոնի Անտոնելին ասել է, որ այն ունի մի բույր, որը տարբերվում է մնացած բոլոր բույրերից: Մեկ այլ տիեզերագնաց ասել է, որ տիեզերքում կարելի է զգալ օզոնի հոտը, որը թույլ կծու հոտ է:
Nasa-ն այժմ փորձում է վերարտադրել այս հոտը`վերապատարաստումներ իրականացնելու նպատակով և աշխատանքի է վերցրել քիմիկոս Սթիվ Փիերսին` բույրը Երկիր մոլորակի վրա վերարտադրելու համար:











































