Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հուլիսի 24-ին երկրի վարչապետ է նշանակել Հիշամ Քանդիլին, հաղորդում է Agence France-Presse-ը: Քանդիլը Քամալ Գանզուրիի անցումային կառավարությունունում զբաղեցնում էր ոռոգման նախարարի պաշտոնը:
«Երկար խորհրդակցություններից և մեծ աշխատանքից հետո որոշվել է այդ պաշտոնում նշանակել հայրենասեր և անկախ քաղաքական գործչի, որը կկարողանա գլուխ հանել ստեղծված քաղաքական իրավիճակում»,- Քանդիլի նշանակումը մեկնաբանել է Եգիպտոսի նախագահի մամուլի քարտուղար Յասիր Ալին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Քանդիլի անձի մասին Եգիպտոսի սահմաններից դուրս գրեթե ոչինչ հայտնի չէ: Նախքան Գանզուրիի կառավարությունում նախարար նշանակվելը նա երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոռոգման նախարարությունում:











































