Քիչ առաջ Երևանի Գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկեց ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սահակ Մուրադյանի: Քաղաքացիական հասարկաությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում ըննդեմ հուլիսի 20-ի Երևանի Կնետրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի:
ՀԱԿ ակտիվիստ Զառա Հովհաննիսյանն իր հայտարարությամբ խայտառակություն որակեց ակտիվիստների ազատազրկումը, այն նաև համարելով սպառնալիք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Զառա Հովհաննիսյանը նաև ձևակերպեց. «Պահանջում ենք ազատ արձակել մոտ 4 ակտիվիստներին»: Առաջին պահանջն է ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, կարճել ՀԱԿ մյուս ակտիվիստների նկատմամբ հարուցած քրգործը, որը ՀՔԾ վարույթում է: Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված երիտասարդներին: Իր վերաբերմունքը արտահայտեց նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր կազմակերպած ակցիան չի վերաբերում կոնկրետ անձանց: Խոսքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասին է: Ըստ պատգամավորի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ցույց տա, որ իշխանությունը տապալելու հարցում վճռական է: Նա ՀԱԿ ակտվիստների դատավճիռը համարեց դատավճիռ ուղղված մեզնից յուրաքանչյուրի դեմ: Փաշինյանի խոսքով՝ հուլիսի 20-ին տեղի ունեցածը ուղերձ է, որ մեզնից յուրաքանչյուրին ամեն պահի կարող են ազատությունից զրկել, «սակայն սա այն սպառնալիքը չէ, որով կարող են մեզ այդ պայքարից հետ պահել: Հայաստանում կա քաղբանտարկյալ: Սե՛րժ իմացիր մենք խնդիր չունենք քաղբանտարկյալ դառնալու հետ, մենք մինչև Սերժը չնստի, մենք անընդհատ նստելու ենք»,-մեկնաբանեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ համարեց: Նրա դիտարկումներով անցյալ տարի դեպքը Կարապի լճի մոտ ավելի էր սրվել, երբ ոստիկաններն իմացել են, որ երիտասարդները ՀԱԿ-ից են: Իրավապաշտպանի խոսքով՝ ԵԽԽԽՎ մոնիտորինգի տակ է և այս հարցը, այն առաջիկայում կլինի մոնիտորինգի զեկուցողների օրակարգում: Այս պահին շուրջ 100-ից ավելի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, դերասաններ, ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ դատախազության շենքի առջև պահանջում են ազատել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելայնին և կարճել մյուս ակտիվիստների դեմ հարուցված քրգործը: Այս պահին ակցիան շարունակվում է:
Լուսանկարը՝ Facebook-ի








































