Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Բուշեհր նահանգի Սադրա նավաշինարանում հանդիսավոր կերպ ջուրն է իջեցվել Վենեսուելայի պատվերով կառուցված խոշոր լցանավը, որի ջրատարողությունը կազմում է 113,000 տոննա:
2007 թվականին Վենեսուելան Իրանին պատվիրել է Aframax տիպի 4 լցանավ, որոնցից յուրաքանչյուրի ջրատարողությունը պետք է կազմեր 94,000 տոննա: Սակայն Իրանը մի շարք փոփոխություններ կատարեց նախագծում՝ այդ ցուցանիշը հասցնելով մինչև 113,000 տոննայի:
Լցանավի երկարությունը կազմում է 250 մետր, լայնությունը՝ 44 մետր, բարձրությունը՝ 21 մետր, ջրում ընկղմվածությունը՝ 14.8 մետր: Երկրորդ լցանավի կառուցումն ավարտված է 28 տոկոսով: Յուրաքանչյուր լցանավի կառուցումն արժենում է 57 միլիոն եվրո:










































