Հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկելիք օլիմպիական խաղերի ժամանակ լոնդոնցիներն ու քաղաքի հյուրերը կարող են զրկվել 67 հազար բջջային հեռախոսներից: Նման կանխատեսում են արել տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող Venafi ընկերության փորձագետները: Այս մասին հաղորում է Lenta.ru-ն:
Ապարատների մի մասը կգողացվի, մյուս մասը՝ կկորի: Լոնդոնում սովորաբար երկու շաբաթում անհետանում է 50 հազար բջջային սարք, դեռ չհաշված պլանշետներն ու նոթբուքերը: Օլիմպիադայի առիթով կորուստների ծավալները կընդայնվեն:
Օլիմպիադայի ընթացքում բջջային սարքերի և սմարթֆոնների վրա կձայնագրվեն 214,4 տերաբայթ անձնական և ծառայողական տվյալներ, ինչը համարժեք է 200 միլիոն էլեկտրոնային գրքին:
Օլիմպիադայի ընթացքում Լոնդոնի բնակչությունը, որը կազմում է 8 միլիոն, 3 անգամ կմեծանա: Խաղերի ընթացքում Լոնդոնի մետրոպոլիտենը, որն ամեն օր սպասարկում է 3 միլիոն մարդու, կսպասարկի մեկ միլիոնով ավելի ուղևորների:
Օլիմպիական 30-րդ ամառային խաղերը Լոնդոնում կանցկացվեն հուլիսի27-ից օգոստոսի 12-ը:









































