Իտալական «Ինտեր»-ի ու Հոլանդիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի ծառայություններով շատ թիմեր են հետաքրքրված, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Ինտեր»-ից: Այս մասին խոսել է անձամբ Սնեյդերը:
«Ես մնում եմ «Ինտեր»-ում, որովհետև այստեղ լավ եմ զգում ինձ: Այս թիմն ունի մեծ ապագա: Ստրամաչոնին կատարյալ աշխատանք է տանում ներկայիս «Ինտեր»-ում: Նա ունի նոր գաղափարներ ու իր աշխատանքին վերաբերվում է շատ մեծ ոգևորությամբ:
Սա լավագույն տարբերակն էր, որ մենք կարող էինք ունենալ Մոուրինյոյի հեռանալուց հետո»,- ասել է Սնեյդերը:







































