ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր գործակարգավարական հերթական խորհրդակցությունն է անցկացրել:
Դերենիկ Դումանյանը նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին հանրապետության բանուկ մայրուղիներում սեզոնային ծանրաբեռնված երթևեկության պայմաններում հարկ է սահմանել շտապօգնության ծառայության հերթապահություն արտակարգ պատահարներին արագ արձագանքելու և անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Նախարարը կարգադրել է առաջնահերթ Երևան-Սևան մայրուղու մի քանի հենակետում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ապահովել շտապօգնության մեքենաների հերթապահություն:









































