Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրություններին.
«Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված ընտրությունների անցկացումը բացասականորեն են ազդում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Քանի դեռ հակամարտող կողմերը որևէ համաձայնության չեն եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, նմանատիպ գործողությունները բացասականորեն են ազդում բանակցային գործընթացի վրա»:






































