Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին ու Բելգիայի ԱԳ նախարարին

Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Արևելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը և Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ կատարվող աշխատանքները վկայում են ծրագրի կենսունակության մասին:

«Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում մտքեր փոխանակելու համագործակցության խթանմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ամփոփելու արդեն կատարվածը և ներկայացնելու սպասելիքները, ինչպես նաև մշակելու նոր ձեռնարկվելիք քայլեր:

Ինձ հաճելի է նշել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են և ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու:

Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթաժողովը:

Մարդկանց միջև շփումները և շարժունակության խթանումը համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ են: Ես ուրախ եմ նշել, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը այժմ վերջնական տեսքի են բերված և առաջիկայում ակնկալում ենք դրանց ստորագրումը և վավերացումը», – ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարարական հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ ընդգծվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ փոխնախագահ, Բարձր Ներկայացուցչի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը լավ հիմք է հանդիսանում Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Պրահայի և Վարշավայի գագաթաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվել է, որ 2013 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու և նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Նիստից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի ու հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկվեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման կազմակերպչական հարցերը, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի ժամանակացույցը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններին, քննարկեցին Հայաստան – ԵՄ փոխգործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման նպատակով համապատասխան քայլերի ձեռնարկմանը:

Բանակցություններին մտքեր են փոխանակվել Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանի և Դիդյե Ռեյնդերսի զրույցի ընթացքում արծարծվել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը:
Բելգիայի արտաքին գործերի նախարարի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկեր Դիդյե Ռեյնդերսին հրավիրել է այցելել Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում