Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Իտալիան կաջակցի Ռուսաստանին Եվրամիության հետ խնդիրները լուծելու համար:
«Հույս ունենք, որ Իտալիան, որպես մեր ապահով, ավանդական գործընկեր, կաջակցի մեզ ԵՄ-ի հետ դեռևս չլուծված խնդիրների երկարաձգման հարցում»,- ասել է Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ տված մամլո ասուլիսի ժամանակ:
Նախագահի խոսքերով` մասնավորապես դա վերաբերում է Ռուսաստանի և ԵՄ միջև առանց վիզայի ռեժիմի հասնելուն, ինչպես նաև Ռուսաստան-ԵՄ բազային համաձայնագրի խնդրի որոշմանը: