«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հայտնել է Նյու Յորքում կայացած ՊՍԺ-ի հետ ընկերական հանդիպումից ստացած իր տպավորությունների մասին:
«Չնայած այն փաստին, որ խաղն ընկերական էր, տղաները լուրջ էին տրամադրված: Այսօր բոլորն են հասկանում, որ ՊՍԺ-ն խոշոր ակումբ է: Իմ սաները ջանք չէին խնայում իրենց ողջ վարպետությունը ցուցադրելու համար:
Փարիզյան ակումբի ֆուտբոլիստների մասին կարող եմ ասել, որ նրանց, անկասկած, մեծ հաջողություն է սպասվում: Հնարավոր է նաև Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղարկության ժամանակ: Ոչ-ոքին մեզ համար վատ արդյունք չէ»,- դի Մատեոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:









































