Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Չգիտեմ` ինչն է պատճառը, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում դեռ չի բարձրացրել Մարտի 1-ի հարցը

Չգիտեմ` ինչն է պատճառը, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում դեռ չի բարձրացրել Մարտի 1-ի հարցը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչն է պատճառը, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ՀԱԿ-ը դեռ խորհրդարանում չի բարձրացրել Մարտի 1-ի հարցը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը մշտապես, մինչ դա բարձրացրել էր այդ հարցը և միգուցե սպասում է ինչ-որ նոր նախաձեռնությամբ հանդես գալ:

«Մենք` ծնողներով ինքներս սպասում ենք նրան, որ ՀԱԿ-ն այդ հարցն առաջ քաշի` հույս ունենալով, որ հետևողական կլինի»,- հստակեցրեց Ալլա Հովհաննիսյանը: Նա նաև ասաց, որ մի քանի օր առաջ կարդացել է` Ջհանգիրյանն ասել է, որ ԱԺ-ում պետք է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի հարցն առաջ քաշել:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի այն պնդմանը, թե Մարտի 1-ի թեման ոչ միայն եվրակառույցների, նաև ՀԱԿ-ի համար գնաց սառեցման ուղիով` ասաց, որ դա նրա կարծիքն է, որի իրավունքը նա ունի: Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ հարգելով Անդրանիկ Քոչարյանին՝ չի կարող նրա կարծիքը մեկնաբանել, քանի որ նա իր կարծիքի համար կարող է պատասխան տալ: «Ես Անդրանիկ Քոչարյանին գիտեմ, նա շատ մեծ աշխատանք է կատարել Մարտի 1-ի Փաստահավաք խմբում, իր աշխատանքի շնորհիվ է հայտնվել «Կորսված գարուն» ֆիլմը, որը «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը տարածել է բոլոր դեսպանատներով»,- իր երախտագիտության խոսքն ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորված ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը միասնական շտաբի շրջանակում` Ալլա Հովհաննիսյանն ասաց, որ ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի և Գրիգոր Գրիգորյանի ներկայությունն իրեն վանում է այդ կուսակցությունից: Ըստ նրա` եթե նախագահական ընտրություններին միասնական թեկնածուն ԲՀԿ-ից լինի, չի հավատում, որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ թեկնածուին, ինքը չի սատարի:

«Ես դա ասում եմ «եթե», որովհետև չեմ հավատում, որ ՀԱԿ-ը նման բան կանի: Ես կոնկրետ գործակցություն չեմ տեսնում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այն բոլոր միջոցները, որոնցով կարելի է այսօրվա իշխանություններին հեռացնել իշխանությունից, այսինքն` իշխանափոխություն անել, կողմ եմ և ողջունում եմ: «Կոնսենսուս-Սերժ»-ը դուր է գալիս ինձ, բայց ԲՀԿ-ին ես ձայն չեմ տա: Բայց միգուցե դա քաղաքականություն է, պետք է լայն ճակատով պայքարել, որպեսզի կարողանան այսօրվա իշխանությունից ազատվել, որից հետո ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը պետք է դնի Մարտի 1-ի պատասխանատուների հարցը, նաև նրանց, ովքեր ԲՀԿ-ից են»,- մեկնաբանեց Ալլա Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում