Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են այս տարվա փետրվարին ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ «սխալմամբ» քանդված Մալաթիայի հայկական գերեզմանատանը գտնվող մատուռի կառուցման աշխատանքները:
Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարգադրել էր վերակառուցել մատուռը: Մալաթիայի քաղաքապետարանը վերականգնողական աշխատանքների համար հատկացրել է 156,000 թուրքական լիրա (մոտ 87,000 դոլար): Ակնկալվում է, որ այդ աշխատանքներն ավարտվելու են մինչև տարեվերջ:
Բացի այդ, Մալաթիայի նահանգապետարանը 20,000 լիրա (ավելի քան 11,000 դոլար) է հատկացրել Թաշհորոն եկեղեցու վերականգնման ու վերակառուցման համար:










































