Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսում 50-ամյա տղամարդը, գնացքի տակ նետվելով, ինքնասպանություն է գործել: Ֆրիդոն Ջանջգավան ինքնասպան է եղել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սամգորի» կայարանում:
Զոհվածի հարազատները պնդում են, որ նրա ինքնասպանության պատճառը կարող են լինել բնակարանի վարձակալման հետ կապված խնդիրները: Նրանք հավելել են, որ զոհվածը «Ազատ Վրաստան» կուսակցության անդամ էր: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:









































