Յուլյա Տիմոշենկոն այսօր հիվանդանոցից չի գնա` մասնակցելու Խարկովի դատական նիստին: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտնել է Ուկրաինայի բժշկական ծառայության ներկայացուցիչը ընդդիմության մի խումբ պատգամավորների:
«Տիմոշենկոյին չեն տանի դատարան` համաձայն Կաչանովյան բանտի ղեկավարին ուղղված հայտարարության: Նա, գերմանացի բժշկի խորհրդով, չի մասնակցի դատական նիստին»,- հաղորդել է Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը:
Խարկովի կիևյան շրջանային դատարանում այսօր նախատեսված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործը` կապված «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի գործունեության հետ, որը Տիմոշենկոն ղեկավարել է 1995-1997 թթ.:










































