Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Յան Ձիեչին (Yang Jiechi):
Այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Չինաստանի արտգործնախարարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Հայաստանի անկախությունից ի վեր Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան ՉԺՀ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ-չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների լայն շրջանակ: