McKinsey&Co ընկերության նախկին տնտեսագետ Ջեյմս Հենրիի` Tax Judtice Network-ին ներկայացրած զեկույցի համաձայն` բազմաթիվ հարուստ մարդիկ խուսափում են հարկերից: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera հեռուստաընկերությունը:
Ընդ որում, զեկույցում հաշվարկված են միայն ֆինանսական ակտիվները` ընդգրկված չեն անշարժ գույքը, շքեղության պարագաները և այլ ճոխություններ: Նա նշում է, որ մոտ 10 մլն մարդ օգտվում է օֆշորային հաշիվներից, ընդ որում` 100 000 մարդ տիրապետում է 32 տրիլիոն դոլարի կեսին:
Tax Judtice Network ընկերության աշխատակից Ջոն Քրիստենսոյին ապշեցրել են ներկայացված թվերը. «Բայց ինձ ավելի շատ ապշեցնում է այն, որ համաշխարհային խոշորագույն բանկերը մինչև ականջները խրված են այդ գործընթացների մեջ: Իսկ ավելի ահավորն այն է, որ նրանք այդ հարցում օգնում են իրենց հաճախորդներին»:
Նշվում է, որ ուսումնասիրության համար օգտագործվել են ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի և Կենտրոնական բանկերի պաշտոնական տվյալները:










































