Ալեքսանդր դե Ռոթշիլդը նշանակվել է իր հոր՝ Դևիդի կայսրության ժառանգորդը, լիազորությւոնների ամբողջական փոխանցումը կիրականացվի 5 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով 3 աղբյուրների:
«Լինի դա նախագահի, ընկերության ղեկավարի պաշտոնը, առաջինը կամ երկրորդը կամ երկուսն էլ միասին, կարող են լինել տարբեր տարբերակներ, բայց ոչ ոք իմ վրա ճնշում չի գործադրում»,- ասել է Ալեքսանդրն իր առաջին հարցազրույցում:
Իր հերթին՝ նրա հայրը հայտարարել է, որ չի անհանգստանում որդու պատրաստականության համար:
«Ես հետևում են Ալեքսանրդի վերաբերմունքին (աշխատանքի նկատմամբ) և նրա վարքին, և այն, ինչ ինձ ասում են գործընկերները, շատ մխիթարիչ է»,- ասել է Դևիդ Ռոթշիլդը:
«Բայց, դրանով հանդերձ, նրա վրա ոչ ոք ճնշում չի գործադրում՝ պահանջելով ավելի շատ դրսևորել իրեն և իր վրա պարտավորություններ վերցնել: Իրավիճակը զարգանում է այնպես, ինչպես որ պետք է»,- ասել է նա:
Ինչպես և մյուս բանկեր, Ռոթշիլդի կայսրությունը նույնպես այս տարում տուժել է քիչ թվով գործարքներից: Ընկերության եկամուտը 2007 թվից կրճատվել է 30%-ով:











































