Մեծ Բրիտանիայում կա գրեթե 250 հազար ապօրինի ներգաղթյալ: Այս մասին հայտնել է ներգաղթյալների խորհրդարանական հանձնաժողովը:
Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ 276 հազար ապօրինի բնակիչների մեջ մեծ չափ են կազմում իրենց մուտքի արտոնագիրը չերկարացրած օտարերկրացիները, հետախուզվողները և Մեծ Բրիտանիայից ապաստան խնդրողները:
Բացի այդ` ընդգծվում է, որ երկրում կան 4 հազար օտարերկրյա հանցագործներ:
Պատգամավորները քննադատում են իշխանություններին այն բանի համար, որ նրանք ի վիճակի չեն երկրից դուրս հանել ապօրինի ներգաղթյալներին:










































