ԱՄՀ-ի պատվիրակությունը ավարտել է իր այցը Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Trend-ը` նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքում առաքելությունը որոշակի առաջարկներով է հանդես եկել:
Մասնավորապես, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվել նվազեցնել բյուջեի ծախսային մասը, նույնիսկ եթե արդարացվեն նոր նավթահանքերի հայտնաբերման սպասելիքները: Դա Ադրբեջանը պետք է անի ոչ հումքային եկամուտների ավելացման շնորհիվ:
ԱՄՀ-ի մասնագետները նաև կարծում են, որ այս տարի Ադրբեջանում գնաճն ու սղաճը կգերազանցեն կանխատեսումները:











































