Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի նախօրեին մտավախություն էր առաջացրել այն տեղեկությունը, թե գործադուլի է նախապատրաստվում ՆԳՆ սահմանապահ վարչությունը, այդ թվում` օդանավակայաններում անձնագրային ստուգումներ իրականացնող բաժինները:
Լոնդոնի քաղաքապետ Ջոնսոնի հաղորդմամբ` այդ ակցիայի կողմնակիցները կազմում են 250 000 անդամ ունեցող արհմիության միայն 20 %-ը: Նա նաև տեղեկացրել է, որ քաղաքային տրանսպորտային ցանցն աշխատում է առանց խափանումների:










































