Մադագասկարի ռազմական բազայի խռովությունը ճնշվել է, կիրակի օրը հայտարարել են զինված ուժերի ներկայացուցիչների հրամանատարության ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը:
Մադագասկարի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ռաֆայել Ռամասին տեղական հեռուստաալքներից մեկով հայտարարել է, որ ռազմական բազան վերահսկողության տակ է, իսկ խռովությունը հրահրողը` կապրալ Կոտո Մանիտին` Բլեք մականունով, սպանվել է:
Խռովության մյուս մասնակիցները, նրա խոսքով, հանձնվել են կամ ձերբակալվել:
Ռազմական բազան, որտեղ կիրակի առավոտյան սկսվել էր խռովությունը, Մադագասկարի մայրաքաղաքի մոտ է գտնվում: Կատարվածի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը:










































