Սերբիայի առաջադիմական կուսակցությունը, որի շուրջը կձևավորվի երկրի նոր խորհրդարանի մեծամասնությունը, կիրակի օրը հայտարարել է նախարարական պաշտոնների թեկնածուների անունները:
Սերբիայի նոր կառավարությունը կձևավորվի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Նախարարների գրասենյակի կազմի առնչությամբ քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա ուրբաթ օրը:
Սպասվում է, որ Սերբիայի հաջորդ վարչապետը կլինի ներկայիս փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավար և Սերբիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիցա Դաչիչը: Նոր կառավարությունում անվտանգության, կրիմինալի և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով փոխվարչապետ և միաժամանակ պաշտպանության նախարար կդառնա Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Վուչիչը:
ԱԳ նախարար կդառնա ԱԳ նախարարի ներկայիս տեղակալ, Ճապոնիայում նախկին դեսպան Իվան Մրկիչը:
Էկոնոմիկայի նախկին նախարար Մլաջան Դինկիչը կգլխավորի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
Սերբիայում իշխող կոալիցիան ձևավորել են մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնցից են Սերբիայի առաջադիմական կուսակցությունը և Սերբիայի սոցիալիստական կուսակացությունը:







































