Հուլիսի 22-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Պարզվել է, որ «Գազ-24» մակնիշի 31 օլ 814 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր` Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 22 ա շենքի 8-րդ բնակարանի բնակիչ` 1983 թ. ծնված Խաչիկ Քոչարյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










































