Շատերը կարծում են, որ համացանցի շնորհիվ ավելի հեշտ է պարզել, թե ինչ է մեզ հետ կատարվում, երբ հիվանդ ենք:
Նոր հետազոտությամբ, սակայն, եզրակացվում է, որ հիվանդություն ախտորոշելու համար Google-ը օգտագործելը իրականում կարող է շատ վատ եղանակ լինել բժշկական ճիշտ բուժում ստանալու համար:
Անշուշտ, բժշկական կրթություն ստացած մասնագետը, ամենայն հավանականությամբ, առավել ճիշտ ախտորոշում կտա, քան ցանկացած ինտերնետային կայք: Միևնույն ժամանակ, գիտնականները զգուշացնում են, որ մարդիկ շատ հաճախ ինտերնետային կայքին սխալ են հայտնում, թե ինչ խնդիրներ ունեն:
Այս սխալ ախտորոշումը հիմնականում երկու պատճառով է: Դրանցից մեկն այն է, որ մարդիկ հաճախ անտեսում են որոշ հիվանդություններով իրենց հիվանդանալու ռիսկերը, կամ այն, որ չափազանց բացասաբար են վերաբերվում իրենք իրենց և չափազանց շատ ախտանիշներ են վերագրում:
NBC News-ը հաղորդում է, որ խնդիրն այն է, որ մարդիկ սխալ են ներկայացնում այն ախտանիշները, որոնք անհանգստացնում են իրենց: