Երուսաղեմում լրջորեն անհանգստացած են, որ Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչական խմբավորումները հարձակումներ կիրականացնեն իսրայելցիների դեմ:
Ինչպես գրել է Times-ը, Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իրականացված ահաբեկությունից հետո մեծ ուշադրություն է դարձվելու իսրայելցի մարզիկների անվտանգության ապահովմանը: Բացի դրանից` Իսրայելի մարզական պատվիրակության ներկայացուցիչներին պաշտպանելու են ՇԱԲԱԿ-ի աշխատակիցները:
Եվրոպա է ուղարկվել նաև իսրայելական արտաքին հետախուզության` «Մոսադի» աշխատակիցների հատուկ խումբ, որը պետք է կասեցնի իրանական Էլ-Կուդս հատուկ ծառայության ծրագրերի իրականացումն ընդդեմ իսրայելցիների:
Times-ը չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը, սակայն իսրայալական ԶԼՄ-ները լրջորեն են վերաբերվել այս տեղեկությանը:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, նշված տեղեկատվությունը հրատարակվել է իսրայելական թերթերի առաջին էջերում:









































