Friday, 26 06 2026
Մենք Ձեր կողքին էինք պատերազմի ժամանակ. Ալիևը փոխում է Իրանի նկատմամբ հռետորաբանությունը
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները

Սուդանը ժխտել է Հարավային Սուդանի տարածքում ռմբակոծության մասին լուրը

Սուդանը չի ռմբակոծել Հարավային Սուդանի Հանրապետության տարածքը, կիրակի օրը РИА Новости-ին հայտնել է Սուդանի բանակի հատուկ ներկայացուցիչ Հալեդ Սաադը:

«Ազգային-ազատագրական բանակի զորքերը թեև Սուդանի տարածքում են` Արևելյան Դարֆուրի որոշ շրջաններում, Սուդանի բանակը մասնակցություն չի ունեցել Հարավային Սուդանի Հանրապետության (ՀՍՀ) դեմ ձեռնարկված գործողություններին, և տեղեկություններն այդ մասին հիմնավոր չեն»,- ասել է Սաադը:

Նրա խոսքով` օդային հարվածները Դարֆուրի դիրքերից հասցրել են «Հանուն արդարության և հավասարության շարժման» ապստամբական խմբավորումները, որը հովանավորվում է Ջուբայի կողմից:

Նախօրեին Հարավային Սուդանը Խարտումին մեղադրել էր իր տարածքում նոր օդային արշավների համար և դադարեցրել էր բանակցությունները, որոնք տեղի էին ունենում երկու երկրների միջև Ադիս Աբեբայում:

Ինչպես ВВС-ի Սուդանի լրագրողներին հայտնել է հարավսուդանական բանակի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուերը, նախորդ օրը Հյուսիսային Բախր-էլ-Գազալի տարածքում ութ հարված է եղել, ինչի հետևանքով վնասվածք է ստացել երկու մարդ:

Խարտումին համարելով Հարավային Սուդանի տարածքում պայթյունի պատասխանատու` ՀՍՀ-ն որոշել է դադարեցնել բանակցությունները, որոնք տեղի են ունենում Եթովպիայի մայրաքաղաում` Աֆրիկյան միության միջնորդությամբ:

«Մենք չենք կարող նրանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել այն ժամանակ, երբ նրանք ռմբակոծում են մեր հողերը»,- լրագրողներին հայտարարել է հարավսուդանական պատվիրակության ներկայացուցիչ Ատիֆ Կպիրը:

ՄԱԿ-ի ԱԽ-ի 2046-րդ բանաձևի ընդունման համաձայն` մինչև օգոստոսի 2-ը Խարտումը և Ջուբան պետք է ավարտեն բանակցությունները և որոշում կայացնեն հակամարտության, դրան առնչվող` երկրի ժողովրդավարացման, Աբեյ շրջանի վիճելի տարածքի պատկանելության և տարանցիկ նավթի գումարի վճարման շուրջ:

Հարավային Սուդանը Խարտումից բաժանվեց և անկախ հանրապետություն դարձավ ավելի քան մեկ տարի առաջ, բայց բոլոր խնդիրները, որոնք չէին հաջողվում լուծել մինչև Ջուբայի անկախության ստացումը, դժվարացնում են հարաբերություները երկու երկրների միջև:

Ներկայումս Խարտումը և Ջուբան փորձում են համաձայնության գալ սահմանում ապառազմականացված բուֆերային գոտի ստեղծելու հարցի վերաբերյալ, որպեսզի կանխեն իրենց տարածքում ապստամբական շարժումների գրոհները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում