Տեխաս նահանգում դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել BBC-ի բազայի հրահանգիչ Լուիս Ուոլքերին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նախօրեին ավագ սերժանտը մեղավոր է ճանաչվել 28 կետով` ներառյալ բռնաբարությունը և սեքսուալ ոտնձգությունները:
Associated Press-ի փոխանցմամբ` Ուոլքերը դատարանին խնդրել է հանդուրժողականություն ցուցաբերել` ասելով, որ ինքն ուզում է տեսնել, թե ինչպես են մեծանում իր երկու երեխաները:
Այնուամենայնիվ, դատավորը հրաժարվել է մեղմ դատավճիռ կայացնել: Հրահանգչին զրկել են նաև կոչումից և հեռացրել զինվորական ծառայությունից:
Տեխասում պաշտոնական հետաքննություն է տարվում Լեքլենդ բազայի ևս հինգ հրահանգիչների նկատմամբ:
Լեքլենդ բազայում ընդհանուր առմամբ կա 475 հրահանգիչ, 35 հազար աշակերտ, որոնց 1/5 մասը իգական սեռի են:








































