ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումը Ռուանդա, ինչը պայմանավորում է այն հանգամանքով, որ երկիրը աջակցում է հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ապստամբներին:
Խոսքը 200 հազար դոլարի հասնող օգնության դադարեցման մասին է: Այս գումարը կարող է աննշան թվալ, բայց այդ քայլը շատ խորհրդանշական է: Վաշինգտոնը` Ռուանդայի հավատարիմ դաշնակիցը, համարում է, որ այդ երկիրը իր գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանի կայունությանը:
Ռուանդան, իր հերթին, կտրականապես հերքում է իր մասնակցությունը Կոնգոյի ապստամբությանը: