Ինչպես տեղեկացնում է Грузия-online-ը, Թբիլիսիի դատախազությունը պետական ունեցվածքի հափշտակության գործերի հետաքննության ընթացքում հայտնաբերել է 19-րդ դարի առաջին կեսի մշակութաբանական բացառիկ մի ձեռնարկ:
Այն արվեստի պատմության մասին աշխատություն է, որտեղ ներկայացված են 3-ից 19-րդ դարերի պատմական հուշարձաններ և դրանց ճակատամասերը, ինչպես նաև ուղղափառ և կաթոլիկ որմնանկարներ: Գրքում կա ավելի քան 500 աստվածաբանական զարդապատկեր: Գիրքը վերականգնման համար հանձնվել է Վրաստանի ազգային գրադարանին:
Ձեռնարկը տպագրվել է 1823-ին Փարիզում, և չի բացառվում, որ աշխարհում դրանից ընդամենը մի քանի օրինակ կա: