Թուրքական կառավարությունը շաբաթ օրը հայտարել է Սիրիաթուրքական սահմանի անցակետի փակման մասին, տեղեկացնում է TRT Haber-ը:
Ջալալեդին Լեկեսիզի` Խատայի թուրքական նահանգի կառավարչի խոսքերով՝ սիրիաթուրքական սահմանի անցակետը փակվել է ի պատասխան հարձակման և պարզ չէ, թե երբ այն կվերսկսի իր գործունեությունը:
Սիրիաթուրքական սահմանի անցակետի վրա սիրիական զինյալների հարձակման ժամանակ տասը բեռնատար մեքենա էր այրվել: Մնացած մեքենաներից, որոնք կանգնած են եղել սահմանին, գողացվել են սնունդ և բժշկական նյութեր:
Սիրիական ապստամբները վերջին մի քանի օրում փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Սիրիայի, Թուրքիայի և Հորդանանի սահմանային գոտում անցակետային սահմանը: