Tuesday, 21 05 2024
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է

Քաղաքական սատիրան անմահ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական սատիրայի վարպետ Սամվել Բաղդասարյանը:

– 2008-ին` Մարտի 1-ից հետո Ձեր կողմից ներկայացվեց «Մայր Հայաստանը»:  Այդ ժամանակ, երբ խիստ լարված էին Ռոբերտ Քոչարյան-Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները, Դուք ներկայացման ավարտը հանգուցալուծեցիք` այս երեք նախագահներին ներկայացնելով որպես ծռված Մայր Հայաստանի «հալալ ախպերներ»: Հինգ տարի անց քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ իրավացի էիք Ձեր կանխատեսումներում: Որտեղի՞ց այս կանխատեսումը` դրանում համոզվա՞ծ էիք, թե՞ խոսքի զորությամբ իրականություն դարձավ:

– Քաղաքական սատիրան լուրջ ժանր է: Ներկայացումը, ինչպես հիշում եք, բեմադրվեց շատ բարդ ու լարված քաղաքական-հասարակական ժամանակաշրջանում: Չափազանց դժվար էր գտնել ավարտը: Եվ այդ լարվածության մեջ, իսկապես, տիեզերքից ուղարկված ճառագայթում եղավ: Այո՛, «երեք ախպոր» միտքը հետաքրքիր էր: Մենք, իհարկե, շատ ենք կասկածում: Գրեթե անընդհատ կասկածում ենք` անգամ երբ ճշմարտությունն են մեր երեսին խփում: Որովհետև մենք թևակոխել ենք խեղաթյուրումների մեծ դարաշրջան: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում խեղաթյուրումների գործով հատուկ թիմ է աշխատում: Եվ հոլիվուդյան կեցվածքով երիտասարդ «կարծիք ձևավորողները» կեղծելու գործի վրա կարիերա են անում: Հայաստանը իրականում այն չէ, ինչ ներկայացվում է: Հայաստանը շատ ավելի խորն է, և նրան սիրողն էլ պիտի խորը լինի: Ցավոք, այսօր քաղաքական սատիրայի վերջը, կարծես, եկել է Հայաստանում:

– Ի դեպ, ինչո՞ւ նոր ներկայացումներ չեք բեմադրում: «Մայր Հայաստանից» հետո անցել է 5 տարի է: Դուք լռում եք: Ինչո՞ւ:

– «Մայր Հայաստանից» հետո պետք էր լռել: Որովհետև երբ կոդերի ես անդրադառնում, դրանից հետո կոդերը լռություն են պահանջում: Հետո, հավանաբար ավելի խելացի, ավելի մտածող մարդկանց խումբ կա, որոնք այսօր հասարակական կարծիք են ձևավորում: Բայց ինձ չափազանց հաճելի է, երբ հասկանում եմ, որ հասարակությունն իրականում հիշում է ամեն ինչ:  Մարդիկ փողոցում մոտենում են, նույն հարցն են ուղղում. «Ինչո՞ւ հանդես չեք գալիս…»: Արտիստին դա պետք է: Ի դեպ, ասեմ, որ իմ լռության տարիներին շատ ակտիվ հետևել եմ հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներին: Այսօր առաջին անգամ է, որ դեռ ոչինչ չեմ կարդացել, և, պատկերացրեք, այնքան երջանիկ եմ, այնքան հաճելի օր սկսվեց: Իրականում կյանքը նախագահների, անընդհատ շրջանառվող 7-8 անունների և քաղաքականության մասին չէ: Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ հարում,և դա շատ ծանր բեռ է: Գոնե լրագրողներին պետք է, որ հայտնի լինի, թե ինչ է նշանակում ապրել ու ստեղծագործել Հայաստանում, լինել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցը` չհարելով որևէ քաղաքական ուժի: Հուսով եմ, որ Հայաստանում մի օր կձևավորվի այդ մշակույթը, որ մարդը կամ մարդկանց մի խումբ, չհարելով որևէ քաղաքական ուժի, իրավունք ունեն մասնակից լինելու քաղաքական-հասարակական գործընթացներին:   

– Սամվե՛լ, Դուք ձեռնոց նետեցիք լրատվամիջոցներին` խեղաթյուրման ու կեղծիքի գործիք դառնալու համար: Ես էլ Ձեզ եմ ձեռնոց նետում` ցանկացած երկրում սատիրայի վարպետի համար այս որակի քաղաքական գործիչները գտածո են: Միայն ամենազվարճալի երազում կարելի էր տեսնել, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է դարձել: Եվ քաղաքական սատիրայի պակասից է, որ այս մարդուն խաղացնում են քաղաքականության մեջ: Ինչո՞ւ եք այս 5 տարիներին լռել, ինչո՞ւ եք Ձեր լռությամբ թույլ տվել, որ Հայաստանում քաղաքական սատիրան մահկանացուն կնքի: Ինչո՞ւ մարդկանց չեք հուշում, որ լավ ծիծաղել է պետք «մեյդան ընկածների» վրա:

– Թե ինչու եմ ես լուռ` կարող եմ և չպատասխանել` օգտվելով լռության իմ իրավունքից: Բայց կարող եմ նաև ասել, որ հանգստանում էի և դիտում էի: Հնարավոր է` աշնանը խոսք ասեմ: Այնուամենայնիվ, լռությունն էլ ծանր գործ է: Լռությունն իր գինն ունի, և լռությամբ երբեմն կարելի է ավելի շատ բան ասել:

– Ստացվում է, որ Դուք նախագահների վարքաբանությանն եք հետևում` 5 տարի լռելով` հող եք նախապատրաստում, որ հասարակությունը Ձեզ կանչի:

– Ամենևին: 

Հայաստանի երեք նախագահներն էլ քո պերսոնաժներն են եղել: Ըստ քեզ, ո՞վ է նրանցից ավելի խարիզմատիկը:

– Երեքից յուրաքանչյուրն իր ձևի մեջ է հետաքրքիր: Խնդիրն այն է, որ քաղաքական կյանքում փոփոխություններ չկան. այս տարիների ընթացքում փոփոխությունների նմանակում իմիտացիա (նմանակում) է եղել միայն: Երբ քաղաքական-հասարակական իմիտատորների քանակը շատանում է, իրական իմիտատորները լռում են: Երբ կեղծ հայրենասերները ձայները գլուխներն են գցում, իրական հայրենասերները անցնում են ընդհատակ: Քաղաքացիների մի մասը անփոփոխության մղձավանջից չսպանվելու համար գնաց: Բայց հենց այս ընթացքում ծնվեց քաղաքացին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, միայն թե չօգտագործվեն քաղաքական ուժերի կողմից: Եվ եթե քաղաքացիական հասարակությունը փոփոխություն չպարտադրեց, հասարակական հերթական «սարվատը» կլինի: Փոփոխություն չանելու պատճառով Հայաստանում Մարտի 1 եղավ: Նույն պատճառով ահագնացավ արտագաղթը: Ու եթե այսպես շարունակվի` փող չունեցողներն ու շատ փող ունեցողները նույն կաթսայում են հայտնվելու, որովհետև այս երկու շերտերն էլ իրականում նման են իրար` ծայրահեղ քայլերի ունակությամբ, թեպետ շարժառիթները տարբեր են: Պետք է շատ շտապ փոփոխություններ արձանագրել և քաղաքական դաշտ բերել նոր, հետաքրքիր ֆիգուրներ: Ու շատ կարևոր է, որ շարժման մեջ ոչ թե մեկն իմանա, թե ինչ են անելու հետո, այլ հավաքական առաջնորդությամբ ձևավորվի քայլերի հաջորդականությունը: Չլինի թե կրկնվի այն, ինչ ընդդիմության հանրահավաքին և իշխանական կուսակցական նիստերին է պատահում, երբ թիմակիցները երբևէ տեղյակ չեն լինում, թե ինչ անակնկալներ է պատրաստել իրենց առաջնորդը: Մարդ են, մի օր էլ, ասենք, մեկը ընկավ գիրք կարդալով` չեկավ, մյուսը` ասենք, գնաց քեֆի ու չեկավ, ի՞նչ պետք է անեն այս պարագայում թիմակից տղերքը: Երևի գնան խմելու…

– Իսկ հնարավո՞ր է, որ օլիգարխները դառնան նոր ներկայացման պերսոնաժները:

– Գիտեք, օլիգարխները քաղաքական սատիրայի համար անհետաքրքիր են: Իմ պերսոնաժներն իրենց քաղաքական վարքով ու իմացաբանությամբ որոշակի արժեք են ներկայացրել: Քաղաքական սատիրայի սպեկտորը չի կարելի իջեցնել և անձնավորված ներկայացնել որևէ օլիգարխի: Ժամանակին անդրադարձել եմ օլիգարխներին` ոչ անվանապես, այլ որպես հավաքական կերպար, որովհետև նրանք սարսափելի նման են իրար` գուցե ընդունած խորոված-քյաբաբով, նույն բառաֆոնդի կիրառումով, մտածողությամբ: Բայց ձայնի մի տոն կա, որով խոսելիս մարդիկ անմիջապես հասկանում են, որ խոսքը օլիգարխի մասին է: 

– Վանոն նույնպես Ձեր պերսոնաժներից էր: Եվ Դուք միացաք «Հանուն մեծատաղանդ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի` առանց քաղաքական հետապնդման Հայաստանում ապրելու իրավունքի» ստորագրահավաքին:

– Վանոն իմ սիրելի պերսոնաժներից էր: Ես երբեք մտերմություն չեմ ունեցել Վանոյի հետ, որովհետև այդ դեպքում այլևս չէի կարող խաղալ նրան: Շատ հետաքրքիր, շատ խարիզմատիկ կերպար էր:

– «Մայր Հայաստան» ներկայացման մեջ միայն Վանոն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռախոսազանգին չպատասխանեց, և թե ինչ ասաց քթի տակ` չլսվեց, բայց դա, իրականում, շատ կարևոր ժեստ էր: Ինչո՞ւ եք այդպես բեմադրել:

– Որովհետև Վանոն էր, որ տուժեց երեք նախագահների ձեռամբ: Մեկը գործը բացեց, մյուսը` ուղարկեց, էն մյուսն էլ` դեմ չէր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում