«Բարսելոնա»-ի դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն հայտնել է առաջիկա մրցաշրջանի իր ծրագրերի մասին:
«Ես բավականին նպատակասլաց եմ: Նպատակ ունեմ զրկելու Վիկտոր Վալդեսին թիմի հիմնական կազմում զբաղեցրած տեղից: Այդ պատճառով ես քրտնաջան աշխատում եմ:
Ինչ էլ որ լինի, վստահ եմ, որ մեր նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այնպիսի որոշում կընդունի, որն ավելի նպատակահարմար կհամարի»,- Պինտոյին մեջբերում է EFE-ն:






































