Այսօր Միլանի դատարանն ի վերջո որոշեց Բեռլուսկոնիի դեմ քրեական գործն ընդունել վարույթ և քննել այն: Այս որոշումն ընդունել է դատավոր Քրիստինա դի Չենսոն: Ավելի վաղ դի Չեսնոն դատախազությունից ստացել էր համապատասխան թղթերը, որի քննության արդյունքում եկել էր եզրակացության, որ բոլոր հիմքերը կան դատական հետապնդում իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 6-ին: Փաստաբանները նշել են, որ բողոքարկելու են դատավորի այսօր ընդունած որոշումը: Բացի այդ, փաստաբանները կարծում են, որ Միլանի դատարանն իրավասություն չունի քննելու վարչապետի դեմ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ քրեական գործ է հարուցվել անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:










































