Բրիտանական մայրաքաղաքի որոշ հյուրանոցների համարների գները 4 անգամ թանկացել են: Ինչպես տեղեկացնում է Itar-Tass-ը՝ նման եզրահանգման են եկել մասնագետները՝ բանկերից մեկի պատվերով ուսումնասիրելով այս թեժ շրջանում շուկայական առաջարկները:
Փորձագետները նկատել են, որ երկու սենյականոց համարը ընտանիքը կարող է 7 օրով զբաղեցնել 4500 դոլարով, ինչը նորմայից 139 տոկոսով թանկ է:
Վերլուծաբաններն ուսումնասիրել են օլիմպիական պարկի մոտ գտնվող հյուրանոցային համարների արժեքը: Օրական պարկ կայցելի մինչև 180 հազար հանդիսական: Հյուրանոցների մեծ մասում վաղուց արդեն ազատ համարներ չկան, սակայն դեռևս ազատ համարներ ունեցողները դրանք հյուրերին առաջարկում են շաբաթական 7800 դոլարով, ինչը տվյալ հյուրանոցի համարների ոչ օլիմպիական գները գերազանցում է 4 անգամ:
Հետազոտության տվյալներով՝ գների զգալի բարձրացումը առավելապես վերաբերում է 4 աստղանի հյուրանոցներին: Դրանցից մեկը նույնիսկ ընտանիքներին առաջարկում է երկու սենյականոց համար՝ շաբաթական 8900 դոլարով՝ իրական արժեքից 245 տոկոսով ավելի:











































