Միլանյան FTSE Mib ինդեքսը, որը ցույց է տալիս իտալական խոշորագույն ընկերությունների ցուցանիշները, հուլիսի 20-ի առևտրաշրջանառության ժամանակ նվազել է 3.85 տոկոսով` հասնելով մինչև 13140 կետի:
Անկումը բացատրվում է երկրի բանկային հատվածի նկատմամբ ներդրողների համեմատաբար բացասական տրամադրվածությամբ:
Իտալական խոշորագույն Unicredit բանկի բաժնետոմսերի առուվաճառքը կասեցվել է այն բանից հետո, երբ արժեթղթերը անկում են ապրել 5.18 տոկոսով: Բանկի բաժնետոմսերը նվազում են մի քանի օր շարունակ այն բանից հետո, երբ Moody’s վարկանիշային գործակալությունը նվազեցրեց իտալական 13 վարկային հաստատությունների վարկանիշները, այդ թվում` Unicredit-ինը:









































