Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով իրավիճակը մերձավորարևելյան երկրներում, կարծիք է հայտնել, որ չափազանց սխալ կլիներ համեմատել Իրանի ներքին իրավիճակն ու եգիպտական իրադարձությունները: Նրա կարծիքով, Իրանն ավելի դինամիկ քաղաքական համակարգ ունի, որտեղ մրցակցություն կա ընդդիմադիր խմբերի միջև:
«Երբ Մուբարաքը 30 տարի Եգիպտոսի նախագահ էր, Իրանում 5 նախագահ է փոխվել»-, ասել է Դավութօղլուն:
Նա կարծում է, որ տարածաշրջանային վերջին զարգացումները նոր, ավելի լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ են:
«Հիմա կարևոր է, որ այս գործընթացները անկայունություն չբերեն տարածաշրջան: Շատ երկրներ ունեն այս փորձը: Այժմ հեղափոխության միջով անցավ նաև Եգիպտոսի ժողովուրդը: Մենք հույս ունենք, որ եգիպտական բանակին կհաջողվի կառավարել այս գործընթացը, և բանակը ժողովրդավարական իշխանության հաստատումից հետո կհրաժարվի իշխանությունից»,- Islamnews-ին ասել է Դավութօղլուն: