Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի «սեռի կարդինալն» է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:


– Վերջին շրջանում քաղաքական դաշտում հիմնական քննարկման թեման ՀՀԿ-ԲՀԿ հակասություններն են և ԲՀԿ համագումարը, քանզի սպասվում էր, թե հենց այդ ժամանակ ԲՀԿ-ն կհայտարարի` մնում է կոալիցիայում, թե ոչ և արդյո՞ք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Ի վերջո համագումարի ժամանակ Ծառուկյանը հայտարարեց, որ հավատարիմ է կոալիցիային: Պարոն Ադիբեկյան, Ձեր գնահատմամբ, այս ամենից ելնելով, կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի կողքին է:


– Կարծում եմ` կոալիցիայի պահպանումը ավելի շուտ կապված է Ազգային ժողովի ընտրությունների հետ, քանի որ կոալիցիայից դուրս գալը կզրկի ԲՀԿ-ին ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործումից: Իսկ ԱԺ ընտրությունների արդյունքները հետագայում ցույց կտան` ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ հանդես կգա սեփական թեկնածուով: Պետք է սպասենք ԱԺ ընտրությունները ավարտվեն, և տեսնենք արդյունքները: Եթե ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն հավաքի 50+1 տոկոս ձայն, ապա այդ ժամանակ խաղը կգնա այլ կանոններով և այլ դեմքերով, իսկ եթե ստանա այնքան ձայն, ինչքան ստացել է սովորաբար, ապա պարզ է, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալը իմաստ և հիմքեր չունի:


– Կա կարծիք, որ Սերժ Սարգսյանը, վստահ չլինելով սեփական ուժերի վրա, այսօր ևեթ ցանկանում է ճշտել, թե կոալիցիոն գործընկերներից ովքեր են իր կողքին կանգնած և ովքեր են սատարելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանը կոալիցիայի ներսում վստահության խնդիր ունի՞:


– Եթե կոալիցիայով ես հանդես գալիս, ապա նախընտրական գործողությունները մի բնույթ են կրում, եթե առանձին ես հանդես գալիս` հաշվարկները ամբողջությամբ փոփոխվում են: Զուտ գործնական առումով, նախընտրական պայքար սկսելուց առաջ պետք է ճշտել, թե ինչպես ես հանդես գալու, և այսօր եկել է այն ժամանակը, երբ անհրաժեշտ է ճշտել դիրքերը: Իմ կարծիքով, սա զուտ քաղաքական ենթատեքստ չունի, ինձ թվում է` զուտ գործնական հարց է:


– Իսկ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը ինչպե՞ս եք գնահատում:


– Նրա վերջին հարցազրույցը ցույց տվեց, որ նա բավականին կոռեկտ է և որպես նախկին նախագահ չի միջամտում գործընթացներին, ընդհակառակը` եթե գա իշխանության, պետք է ոչ թե պառակտում բերի, այլ համախմբի: Սակայն Քոչարյանի գալ-չգալը միայն նրա ցանկությունից կախված չէ, այլ կախված է այն մարդկանցից, ովքեր նման որոշումներ են կայացնում: Դա նախ կախված է այն կուսակցություններից, մասնավորապես ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից, ովքեր ձևավորում են իշխանությունը, և Քոչարյանը մինչև գալու որոշում կայացնելը պետք է նրանց հետ հաշվի նստի: Դա կոչվում է քաղաքական առևտուր: Միայն ԲՀԿ վրա հենվելով` Քոչարյանը չի կարող գալ իշխանության, քանզի նրա վարկանիշը բավականին ընկել է, իսկ ԲՀԿ վարկանիշը բավարար չէ, որ Քոչարյանին այնքան ներուժ տա, որպեսզի նա կարողանա ևս մեկ անգամ նախագահ ընտրվի:


– Պարոն Ադիբեկյան, վերջերս ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը նշեց, որ Քոչարյանի քաղաքական տանիքը Պուտինն է, և եթե Պուտինը Ռուսաստանում առաջադրվի որպես նախագահի թեկնածու, նույնը կանի նաև Քոչարյանը: Դուք համաձա՞յն եք այս տեսակետին:


– Պուտինի, Մեդվեդևի և Ռուսաստանի ցանկացած ղեկավարի համար կարևորը դեմքերը չեն, այլ վերաբերմունքը: Դեմքերը դառնում են երկրորդ կարգի գործոն: Միշտ էլ Սերժ Սարգսյանը և Քոչարյանը հանդես են եկել տանդեմով, հանդիպել են ե՛ւ Պուտինին, ե՛ւ Մեդվեդևին: Սև գործը միշտ կատարել է Սերժ Սարգսյանը, նա եղել է րպՐօռ ՍՈՐՊՌվՈս-ը, և պարտքի դիմաց գործարանների վաճառքը ու Ռուսաստանի հետ համագործակցության շատ հարցեր իրականացրել է Սերժ Սարգսյանը: Այսինքն` Սերժ Սարգսյանը ընդունված է Ռուսաստանում և նրանց համար հավատարիմ բարեկամ է: Այնպես որ, Ռուսաստանի ղեկավարության տեսանկյունից ես Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարբերություն չեմ տեսնում:


 – Ներկոալիցիոն զարգացումները ամբողջությամբ գրավել են քաղաքական օրակարգը: Ըստ Ձեզ, ինչի՞ է սպասում ընդդիմությունը:


– Մեր ընդդիմությունը հանդես չի գալիս սեփական գաղափարական կամ քաղաքական ծրագրային պլատֆորմով, այլ արձագանքում է որոշակի իրողությունների` հայ-թուրքական սահմանի բացում, ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգում և այլն: Ընդդիմությունն այսօր սպասում է առիթների, որպեսզի կարողանա հանդես գալ: Ընդդիմությունը փորձեր արեց խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչը, սակայն, չի ստացվում, հետևաբար ներկայումս նրանք սպասում են, որպեսզի հարմար առիթ լինի, հասարակական խմորումներ լինեն և խոսակցության առիթ ստեղծվի: Թող գարունը գա, մարդիկ ձմեռվա պաշարները կուտեն կվերջացնեն, սոցիալական վիճակը ավելի լարված կդառնա, և այն ժամանակ հնարավոր է, որ լինեն պոռթկումներ: Հնարավոր է, որ ընդդիմությունը կարողանա սոցիալական լարվածության հենքի վրա որոշակի միջոցներ ձեռնարկի և հանրահավաքներ սկսի:


– Իսկ, Ձեր գնահատմամբ, հանրահավաքները կարո՞ղ են ակտիվություն մտցնել, թե՞ դրանք արդեն անցած էտապ են:


– Հանրահավաքները ստիպողական քայլեր են, քանզի ընդդիմությունը չունի լրատվական հզոր միջոցներ, որպեսզի հանրությանը իրազեկի իր գաղափարների մասին, քանզի, դժբախտաբար, ԶԼՄ-ները վերահսկվում են: Դա փողոցային դեմոկրատիան է` միակ միջոցը մարդկանց հավաքելու և սեփական գաղափարներն ու ծրագրերը ներկայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում