Չիլիում քննիչները ստուգումներ են անցկացնում ավելի քան 50 դպրոցներում, որոնց աշակերտները ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Հետաքննությունը սկսել են անցկացնել այն բանից հետո, երբ այս տարի դպրոցներում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին հաղորդագրությունները կտրուկ աճեցին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դպրոցների մեծամասնությունը, որոնք հայտնվել են իրավապահների ուշադրության ներքո, տեղակայված են մայրաքաղաքի բարեկեցիկ թաղամասերում:
Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պեներան հայտարարել էր անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի խստացման մասին:











































