«ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ երեկ նախագահական նստավայր է գնացել Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին էլ նախագահական էր այցելել ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, ինչից քիչ անց ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենց Գյումրիի քաղաքապետի թեկնածուն Բալասանյանն է: Վարդան Ղուկասյանը, որը ջանք չէր խնայում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում 5-րդ անգամ առաջադրվելու «դաբրո» ստանալու համար և զուգահեռ հայտարարում էր, որ եթե անգամ ՀՀԿ-ն իրեն չսատարի, միևնույն է` առաջադրվելու է, արդեն երկու օր է` լուռ է:
Երեկ ո՛չ Ղուկասյանը, ո՛չ նրա մամուլի խոսնակը մեր թղթակցի հեռախոսազանգերին չեն պատասխանել: Ենթադրվում է, որ Վարդանիկին չի հաջողվել որևէ արդյունքի հասնել»:









































