«Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որևէ արտահոսք այլևս և երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, «Իր հետ մենք խնդիրներ չունենք, ինքը նորմալ տղա է»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«ՀՀԿ-ն իսկապես Բալասանյանի հետ խնդիրներ չունի, սակայն ԲՀԿ-ն հաստատ ունի: Եվ չնայած հանգամանքին, որ Բալասանյանի՝ նախագահական «մուտքից» վայրկյաններ անց նույն ԲՀԿ-ն բարձրաձայնեց, որ քննել, որոշել, եկել է եզրակացության, որ ամենահարմար, ամենաճշգրիտ թեկնածուն հենց ինքը՝ սեփական բրոնզե արձանն իր գարեջրատան դիմաց կառուցած, Սևանի վանքում բոլոր ՕԵԿ-ականների հետ ՕԵԿ-ից երբեք դուրս չգալու երդում տված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այնուհանդերձ, այդպես չէ:
Ի դեպ, Սևանի վանքի մասին տեսաերիզը պահպանվում է և՛ ՕԵԿ արխիվում, և՛ Վարդան Ղուկասյանի մոտ, ու վերջինս որոշել էր այն շրջանառության մեջ դնել, սակայն երեկ նա ևս կանչվել է նախագահական՝ տեղեկացվելու ԳՄ որոշման մասին»:










































