Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել երկրում վառելիքի արդյունահանման մասին:
Հունվարին նավթի արդյունահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3,8 տոկոսով, գազինը` 10,7 տոկոսով: Իսկ բացարձակ թվերով արդյունահանվել է 4,1 միլիոն տոննա նավթ, 2 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ադրբեջանի արդյունահանման ոլորտում, ընդհանրապես, հունվարին ցուցանիշները նվազել են 3,7 տոկոսով:
Նվազել է նաև արդյունաբերական արտադրության ցուցանիշը,- տեղեկացնում է aze.az կայքը: