Friday, 12 06 2026
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով

Երկիրը` քաղաքացիներին անտեսող դիլետանտ նախաձեռնողների ձեռքում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:


– Պարոն Պասկևիչյան, երկպալատ խորհրդարանի մասին գաղափարին վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում հասցրել ենք բազմիցս անդրադառնալ: Ըստ Ձեզ, այդ երկպալատ խորհրդարանը առավել Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի հայկական սփյուռքին Հայաստանի քաղաքական կյանքին առնչելու փորձ է:


– Երկպալատ խորհրդարանը վերջին տարիների անհեթեթությունների շարքում («Հայկական աշխարհ», «Արի տուն» և այլն) հերթական հնարքն է մարդկանց ուշադրությունը շեղելու և արտագաղթը որպես դրական գործընթաց ներկայացնելու։ Արցախում կռված հայրենադարձներ Ժիրայր Սեֆիլյանի, Սարգիս Հացպանյանի վաստակն ուրացող, Հայաստանում մշտապես բնակություն հաստատած Վարդգես Գասպարիին ազատազրկող իշխանությունն ընդամենը ուզում է փոխադարձ համաձայնության գալ սփյուռքյան նոմենկլատուրայի հետ, որ վերջինս ավելի բարձր տեղից թքած ունենա Հայրենիքում մշտապես բնակվող քաղաքացիների վիճակի վրա։


– Տեսակետ կա, որ այս գաղափարը երևան է եկել Ռուսաստանում, Հայաստանի նաև օրենսդիր քաղաքական կյանքում Ռուսաստանի ազդեցությունը շեշտակիորեն ընդգծելու համար: Ի՞նչ կասեք այդ մասին:


– Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի կյանքում առավել քան ընդգծված է. սփյուռքի օգնության կարիքն այդ հարցում դժվար թե զգացվի։ Այլ բան է, որ Հայաստանը քաղաքականապես և տնտեսապես ոչնչացնելու ճանապարհին իշխանությունները միշտ փորձել են և դեռ փորձելու են քծնել ու շողոքորթել Սփյուռքին։ Արդյունքը՝ ոչ մի լուրջ ներդրում, զբոսաշրջիկների թվի աճ։


– Ռուսաստանում կազմակերպված սփյուռք ընդհանրապես չկա: Դրա ամենակազմակերպված տեսքը Արա Աբրահամյանի նախաձեռնություններն են: Այս դեպքում ո՞ւմ ենք պատկերացնում կամ ինչպե՞ս ենք պատկերացնում երկպալատ խորհրդարանում: Հնարավո՞ր է Հայաստանն ինքն էլ վերածվի մի մեծ սփյուռքի` հաշվի առնելով համընդհանուր արտագաղթը:


– Երբ մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս, փոխարեն օրենքներ ընդունեն, որոշումներ կայացնեն Ռուսաստանի կամ Փղոսկրի Ափի հայերը, արտագաղթն, անշուշտ, կսաստկանա։ Եթե կարելի է դրսում ապրելով կառավարել Հայաստանը, ինչո՞ւ պետք է որդուդ բանակ ուղարկես ու երկու տարի ապրես ահուդողի մեջ, ինչո՞ւ պետք է ապրես սահմանի մոտ, ինչո՞ւ պետք է վճարես անբանական հարկերը, ինչո՞ւ պետք է քո փոխարեն «ընտրեն» մի քանի հարյուր սրիկաներ։


– Արևմտյան սփյուռքը, որն ինքը անկազմակերպ է, որտեղ երեք ավանդական կուսակցություններից բացի, գործում են իրարից անկախ, երբեմն իրար չհանդուրժող մարմիններ և կազմակերպություններ, ինչպե՞ս է Հայաստանի երկպալատ խորհրդարանում ապահովելու ամբողջական ներկայացվածություն:


– Այս հարցին կարելի է պատասխանել այն ժամանակ, երբ հանրությանը կներկայացվի (եթե ներկայացվի) ընտրության որևէ մեխանիզմ։ Մինչ այդ կարող եմ ասել միայն, որ մեր երկիրը գտնվում է երկրի քաղաքացիներին արհամարհող դիլետանտ նախաձեռնողների ձեռքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում