Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ողջ տարածքում տիրում է անգամ ամառվա համար անսովոր շոգ եղանակ: Դրա պատճառն օրեր առաջ Հյուսիսային Աֆրիկայից Թուրքիա ներթափանցած ցիկլոնն է:
Դրա հետևանքով Թուրքիայի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 50 աստիճան տաքության: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Թուրքիայի հարավային ու հարավ-արևմտյան շրջաններում:
Օրինակ՝ հարավ-արևմտյան Մերսին քաղաքում օրվա երկրորդ կեսին ջերմաչափը ցույց է տվել 48 աստիճան տաքություն, որով և ամայացրել է քաղաքի փողոցները: Մոտակա օրերին պահպանվելու է շոգ եղանակը՝ Ստամբուլում՝ 34 , Անկարայում՝ 38, Անթալիայում՝ 37 աստիճան:
Կանխատեսվում է, որ 40 աստիճանից բարձր ջերմաստիճան կգրանցվի Մանիսայում, Այդընում, Մուղլայում, Դենիզլիում, Քիլիսում, Գազիայնթեփում, Քահրամանմարաշում, Ադըյամանում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում ու Բաթմանում:








































