«Մանչեսթեր Սիթի»-ն նշել է Միկա Ռիչարդսի տրանսֆերային արժեքը: Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը: Goal.com-ի տեղեկացմամբ` «քաղաքայիններ»-ը պատրաստ են 24-ամյա խաղացողից բաժանվել նվազագույնը 32 մլն եվրոյի դիմաց:
Նշվում է, որ Ռիչարդսի պայմանագրում կա մի կետ, ըստ որի` խաղացողի տրանսֆերի վաճառքից ստացված գումարի 20 տոկոսը պետք է ստանա «Օլդհեմ»-ը, որից ֆուտբոլիստը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» 14 տարեկան հասակում:
Մանչեսթերյան ակումբը փորձել է համաձայնության գալ այդ պայմանը չեղյալ համարելու վերաբերյալ, սակայն «Օլդհեմ»-ը մերժել է բոլոր առաջարկները:
Անցած մրցաշրջանում անգլիացի պաշտպանը «Սիթի»-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում` դառնալով 1 գոլի և 6 արդյունավետ փոխանցումների հեղինակ:







































