«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը և ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարևոր հանգրվանի կապակցությամբ:
Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել և չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին և արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ և ժողովրդավար մրցակցության վերածած և ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին:
Կրկին անգամ շնորհավորում են և կոչ անում, որ ընտրությունների ավարտից հետո ե´ւ նախագահը, ե´ւ նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի և անկախության ճանաչման:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի








































